Վազգեն Հախոյան
ՀՑԹԻ ասպիրանտուրա
Քեմալական Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը Փամբակի տարածքում
Ըստ ականատես֊վերապրածների վկայությունների։
Բանալի բառեր՝ քեմալականներ, կոտորածներ, հայոց ցեղասպանություն, Փամբակ, Ալեքսանդրապոլի գավառ, վկայություններ, հիշողություններ, դիմադրություն, չեզոք գոտի։

1920թ. քեմալական զորքերի ցեղասպան գործողությունները Փամբակի տեղամասում մինչև նախանշված թուրք֊հայկական զորքերի 《չեզոք գոտին》 իսկական եղեռնագործություն էր, նմանը Արևմտյան Հայաստանում իրականացված երիտթուրքական գործողություններին։

Թուրքական սրին զոհ են գնում ոչ միայն տեղացի խաղաղ բնակիչները այլ նաև բազմահազար գաղթականներ՝ Կարսի մարզից և շիրակցի փախստականներ։ Սույն գիտահետազոտական աշխատանքը հիմնված է մեծամասամբ ականատեսների և նրանց սերունդների հիշողությունների վերարտադրման վրա։ Կատարվել է նաև ազգագրական և հողամաքրման աշխատանքներ ու դիտարկումներ։
Made on
Tilda