Զեկույցը նվիրված է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից 1920 թվականին իրականացված որբահավաք աշխատանքներից մեկին: Այս ձեռնարկով ընտրվում և Հալեպից Երուսաղեմ են տեղափոխվում տաս որբեր՝ Ժառանգավորաց վարժարանում ուսանելու նպատակով: Առաջին հայացքից այս փոքր թվացող իրադարձությունը հետագայում ի ցույց պետք է դնի իր կարևուրությունը նոր մտավորականության ձևավորման գործում:
Զեկույցում քննարկվում են այդ որբերից երեքի՝ Հրաչ Դարպասյանի, Նորայր Պողարյանի, Տիրան Ներսոյանի, ինչպես նաև այս նախաձեռնությամբ պայմանավորված՝ Երուսաղեմում հայտնված ուսուցիչներից մեկի՝ Կարապետ Գաբիկյանի որդու՝ Կյուրեղ Գաբիկյանի կենսագրությունները և նրանց ներդրումը հայկական և միջազգային քաղաքական, գիտական, հասարակական և կրոնական ոլորտներում: