Մասնակցության հրավեր
2020թ. նոյեմբերի 5-7-ը ԵՊՀ ՀՀԻ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կողմից կազմակերպվում է միջազգային գիտաժողով՝ «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին եւ Հոլոքոստի ավարտի 75-ամյակին:20-րդ դարը ցեղասպանությունների դարաշրջան էր:
Թեեւ Հայոց ցեղասպանությունից եւ Հրեից հոլոքոստից հետո ՄԱԿ-ի կողմից ընդունվեց «Ցեղասպանությունները կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, սակայն, գործնականում այն չկարողացավ վերջ դնել մարդկային խմբերի նկատմամբ լայնածավալ, զանգվածային բռնություններին: Նման հանցագործություններ տեղի ունեցան Կամբոջայում, Բանգլադեշում, Ինդոնեզիայում, Պարագվայում, Ռուանդայում, Սուդանում, Հարավսլավիայում եւ աշխարհի այլ վայրերում: Սառը պատերազմի ավարտը, ժողովրդավարության եւ հանդուրժողականության գաղափարների տարածումը որոշակի հեռանկարներ բացեցին միջազգային հանրության համար համագործակցաբար կանխելու մարդկության դեմ հանցագործությունները, սակայն ցեղասպանությունները առայսօր էլ շարունակվում են:
Եզդիների, ռոհինյաների հետապնդումները, միջխմբային արյունալի բախումները Սուդանում, Եմենում, Կոնգոյում եւԿամերունում իրենց մեջ ցեղասպանության վերաճելու լուրջ սպառնալիք են պարունակում:Այս պայմաններում պատահական չէր քննվողեր եւույթի գիտական ուսումնասիրության պահանջը, որի հետեւանքով 1970-80-ականներին սկսվեց ձեւավորվել առանձին մի գիտաճյուղ՝Ցեղասպանագիտությունը: